Ե Ս Գ Ի Տ Ե Մ ! ! !
03.01.2008 автора manulia
ԵՍ ԳԻՏԵՄ, որ սիրում եմ քո աչքերը,
ԵՍ ԳԻՏԵՄ, որ սիրում եմ դրանք,
ԵՍ ԳԻՏԵՄ, որ անկեղծ է իմ սերը,
Որ չեմ ապրի կյանքում առանց դրա:
ԵՍ ԳԻՏԵՄ, որ կողքիս է իմ սերը,
Որ ժպտում եմ միայն քեզանով,
ԳԻՏԵՄ, որ բարի է քո սիրտը,
Որ շնչում եմ միայն քո սիրով:
ԵՍ ԳԻՏԵՄ, որ սիրում եմ շուրթերդ,
Սիրում եմ, երբ դու համբուրում ես ինձ,
ԵՍ ԳԻՏԵՄ` փոխադարձ է իմ սերը,
Որ ինձ պես էլ սիրում ես դու ինձ:
ԵՍ ԳԻՏԵՄ, որ սիրում եմ քո ձեռքերը,
Որ ամուր գրկում ես դու ինձ,
Որ պաշտում եմ քո նուրբ գգվանքները,
Որ գիտեմ` մենակ չես թողնի դու ինձ:
ԵՍ ԳԻՏԵՄ, որ սիրում եմ իմ սերը,
ԵՍ ԳԻՏԵՄ, որ այնպես կարոտում եմ քեզ,
ԵՍ ԳԻՏԵՄ, որ ունեմ ես քո սերը,
ԵՍ ԳԻՏԵՄ, որ սիրում եմ հենց քեզ:
03.01.08
Опубликовано в 2008 | Помечено es, es gitem, gitem | No Comments Yet
Ответить